ԿԸՀ նիստում հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է, որ փետրվարի 25-ին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ԿԸՀ է ուղարկել գրություն և կից արձանագրություն՝ ՀՅԴ համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված Արծվիկ Մինասյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին:
«Նման դեպքերում, համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի, պատգամավորական մանդատը ստանում է կուսակցության համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուն»,- նշել է Մուկուչյանը: ՀՅԴ համամասնական ցուցակի անդամներից որևէ մեկն ինքնաբացարկ չի ներկայացրել, ուստի Արծվիկ Մինասյանի պատգամավորական մանդատը փոխանցվել է ցուցակի հաջորդ թեկնածու Կարեն Շահմուրադյանին: